Հետևեք մեզ։

Գերմանական Spiegel պարբերականը գրում է, թե ի՞նչ պատճառով է Պրիգոժինը դադարեցրել առաջընթացը դեպի Մոսկվա

22:28, 25 հունիս 2023
Գերմանական Spiegel պարբերականը գրում է, թե ի՞նչ պատճառով է Պրիգոժինը դադարեցրել առաջընթացը դեպի Մոսկվա

Գերմանիայում կարծում են, որ Եվգենի Պրիգոժինը երկրի ներսում չի ստացել ակնկալվող աջակցությունն իր ապստամբության համար, ուստի նա դադարեցրել է շարժվել դեպի Մոսկվա, գրում է Spiegel-ը։

 

Հրապարակման համաձայն՝ հունիսի 25-ի երեկոյան հեռախոսազրույցի ընթացքում դաշնային արտաքին գործերի նախարարության տնօրեն Տերվեն Բելմանը և պաշտպանության հարցերով խորհրդարանական պետքարտուղար Զիմտե Մելլերն իրենց կարծիքն են հայտնել, որ Պրիգոժինը ռուսական պետական ուժեիից չի ստացել այն աջակցությունը, որի վրա հույսը դրել էր հեղաշրջման փորձի ժամանակ, և ուստի դադարեցրել է իր արշավը Մոսկվայի դեմ։

 

Գերմանիայում այդ հարցը խորհրդարանը կքննարկի։

 

Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ն բոլոր կամավորական ջոկատներին պարտադրել է մինչև հուլիսի մեկը պայմանագիր կնքել գերատեսչության հետ, ինչին Պրիգոժինը դեմ էր։ Նա նախօրեին հայտնել էր, որ Շոյգուի հրամանով իրենց թիկունքին հարվածներ է հասցվել և հայտարարել էր այդ քայլի պատասխանը ստանալու մասին։ Նրա զորքը Ռոստովում էր, Մոսկվայում իրավապահներն ուժեղացված ծառայություն էին իրականացնում, իսկ զինված խմբավորումը հասել էր Լիպեցկ։ 

 

Երեկ Լուկաշենկոյի մի քանի ժամ տևած բանակցությունից հետո Պրիգոժինն ընդունել էր նրա առաջարկն ու դադարեցրել տեղաշարժը ՌԴ տարածքում։ Նա այդ որոշումը պարզաբանելով ասել էր, որ դեմ է արյուն թափելուն։

Այնուհետև Պեսկովը հայտնել, որ Պրիգոժինի նկատմամբ քրեական գործը կկարճվի, իսկ նա կգնա  Բելառուս։