Սիրելի’ երևանցիներ,
Լուսանկարում Երևանի քաղաքապետարանի «Երևան» երիտասարդական նվագախմբի երեխաներն են, ովքեր Երևանից մեկնում էին Բեյրութ: Այս օրերին նրանք մասնակցում էին «Ալ Բուստան» հեղինակավոր միջազգային փառատոնին: Այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրմամբ պայմանավորված, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այսօր առավոտյան հատուկ չվերթով մեր երիտասարդ երաժիշտները վերադարձան Երևան:
«Շնորհակալություն եմ հայտնում Լիբանանում ՀՀ դեսպանին և լիբանանյան ազգային ավիաընկերությանը՝ մեր երաժիշտների անվտանգ տեղափոխումն ապահովելու համար»,-հայտնում է Տիգրան Ավինյանը։
«Երևան» երիտասարդական նվագախմբի երեխաները հատուկ չվերթով վերադարձել են Երևան
13:59, 04 մարտ 2026