Հետևեք մեզ։

Խաչատուրյանը Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության շարունակական զարգացումը

15:23, 04 մարտ 2026
Խաչատուրյանը Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սթիվեն Նիքսին՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

 

Հանդիպմանը նախագահը կարևորել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին ցուցաբերվող հետևողական աջակցությունը։

Նախագահը մասնավորապես բարձր է գնահատել Միջազգային հանրապետական ինստիտուտի դերակատարությունը Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ և ժողովրդավարական բարեփոխումների խթանման գործում։

Իր հերթին Սթիվեն Նիքսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ինստիտուտի ծրագրերի արդյունավետ իրագործման կարևոր նախապայմաններից է պետական կառույցների հետ ձևավորված կառուցողական և արդյունավետ համագործակցությունը։ Նա վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ամրապնդման ուղղությամբ։ 

Վերլուծական

Ամենաընթերցվածները