Հետևեք մեզ։

Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Պուտինի և Նազարբաևի հետ

00:06, 26 հունիս 2023
Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Պուտինի և Նազարբաևի հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Այս մասին հայտնում է BelTA գործակալությունը՝ հղում անելով Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը։

 Պուտինի հետ զրույցը տեղի է ունեցել առավոտյան։ Կեսօրին Լուկաշենկոն զրուցել է Նազարբաևի հետ, ում հետ քննարկել է միջազգային իրավիճակը, իրավիճակը տարածաշրջանում և բելառուսա-ղազախական հարաբերությունները։

Լուկաշենկոյի և Պուտինի նախորդ զրույցի ընթացքում, որը տեղի էր ունեցել շաբաթ երեկոյան, Բելառուսի նախագահը ռուս գործընկերոջը տեղեկացրել էր «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության (PMC) ղեկավարության հետ բանակցությունների արդյունքների մասին։