Մենք ցավում ենք Իրանում և շուրջը տեղի ունեցող իրադարձությունների համար. այս մասին ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Իրանում ծավալվող իրադարձություններից մի օր առաջ և հետո ԱԽ նիստ ենք ունեցել, այդ շաբաթը ՊՆ-ն այցով եղել է Իրանում, ԱԽ ներքո երկար ժամանակ գործում է միջգերատեսչական աշխատանքային խումբ և գործում է ամենօրյա ռեժիմով»,-ասել է նա։