Հետևեք մեզ։

«Թմբուկ էիք խփում, ասացի՞ք՝ վրացիները կաշառք են ուզում հայերից», «Դուք սադրում եք». Փաշինյանը ու Դանիելյանը բանավիճեցին

17:39, 04 մարտ 2026
«Թմբուկ էիք խփում, ասացի՞ք՝ վրացիները կաշառք են ուզում հայերից», «Դուք սադրում եք». Փաշինյանը ու Դանիելյանը բանավիճեցին

Մեր օրակարգի թե՛ տնտեսական, թե՛քաղաքական հարցերը քննարկել ենք վրաց գործընկերոջ հետ, այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի բարձրաձայնած խնդրին, որը վերաբերում է այն տնտեսական խնդիրներին, որին բախվում են հայ տնտեսվարողները հարևան Վրաստանում:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քննարկել են բոլոր հարցերը, այդ թվում՝ տրանսպորտային և կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Գառնիկ Դանիելյանն արձագանքեց. «Դուք շատ բարձր տրամադրությամբ թմբուկ էիք խփում, ես նայեցի այդ դրվագները, շատ լավ է, բայց Վրաստանի իշխանություններին ասե՞լ եք, որ ՀՀ իշխանությունը խնդիր է տեսնում։ 

 

 «Դուք ձեր սադրանքներով ուզում եք պրոբլեմ ստեղծել, որ հետո գաք այդ պրոբլեմների մասին խոսեք, հետո նոր սադրանքներ անեք: Դուք ոչ մի բան չեք կարող փոխանցել, որովհետև փոխանցելու ոչ մի բան չունեք: Կառավարությունն ապահովվում է Հայաստանից տրանսպորտային արտահանման և ներմուծման խնդիրները: Եթե դուք այլ ինֆորմացիա ունեք, իրավապահներին պետք է դիմեք: Եթե մինչև հիմա չեք դիմել, ուրեմն պարզ պրովակացիայով եք զբաղված»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները