Մոսկվայում` 25 հարկանի շենքում, հրդեհ է բռնկվել, երկու մարդ է մահացել, որից մեկը փրկարարական աշխատանք իրականացնող հրշեջ։
Այս մասին հայնում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ ԱԻՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչությունը հայտնում է, որ հրդեհը հաջողվել է հանգցնել։
«Մոսկվայի ժամանակով ժամը 23:41-ին հրդեհն ամբողջությամբ մարվել է»,- հայտնել են կենտրոնական գրասենյակի
Մոսկվայի մարզի դատախազության տվյալներով՝ հրդեհի պատճառ կարող էր լինել հրկիզումը, կկատարվի հրշեջ-տեխնիկական փորձաքննություն։