Առավոտ շուտ եկանք գործի, ասացին հրդեհ է. մեզ արագ դուրս հանեցին առևտրի կենտրոնից: Չգիտենք էլ` որ հատվածում եմ հրդեհը բռնկվել:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի աշխատակիցները, որոնք չցանկացան տեսախցիկի առջև խոսել:
Առևտրի կենտրոնում բռնկված հրդեհն արդեն մարվել է, աշխատանքներն ավարտվել են, սակայն աշխատակիցները շարունակում են մնալ բակում: