Հետևեք մեզ։

Մենք պահանջում ենք, որ Իրանը անհապաղ պարզաբանի վերոնշյալ հարցը. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Նախիջևանում իրանական անօդաչուի մնացորդների մասին

12:50, 05 մարտ 2026
Մենք պահանջում ենք, որ Իրանը անհապաղ պարզաբանի վերոնշյալ հարցը. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Նախիջևանում իրանական անօդաչուի մնացորդների մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իրանի տարածքից իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումը։

 

«Այս հարձակումը Ադրբեջանի տարածքի վրա հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին և նպաստում է տարածաշրջանում լարվածության սրմանը։

 

Մենք պահանջում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը անհապաղ պարզաբանի վերոնշյալ հարցը, բացատրություն տա և ձեռնարկի անհրաժեշտ անհապաղ միջոցներ՝ ապագայում նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։

 

Ադրբեջանական կողմը իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան պատասխան միջոցներ»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները