Մասնակիորեն փլուզվել է Սեդվու Սբ Նշան վանական համալիրից շուրջ կես կիլոմետր հեռավորությամբ գտնվող եռահարկ աշտարակը (13-րդ դ.)։ Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը։
Ըստ աղբյուրի՝ ծառայությունը միջոցներ է ձեռնարկում փլուզված հատվածը վերականգնելու ուղղությամբ։
Սեդվու Սբ Նշան վանական համալիրը գտնվում է Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղից 3 կմ հարավ` Աքորի-Կաճաճկուտ ավտոճանապարհին մոտ՝ Սեդվու ձորում։