Մենք դեռ ճանապարհի այն կետում չենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակի։ Երբ տեսնենք, որ մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք՝ ոնց շարժվենք․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Մենք խնդիր չունենք, չենք ունեցել և չենք ունենալու ՌԴ-ի հետ հարաբերություններ վատացնելու։ Մենք խնդիր ենք ունեցել, ունենք և կունենանք բացառապես ՀՀ պետական շահերով առաջնորդվելու»,-ասել է նա։