Մեր համար շատ ցավալի է, այն ինչ տեղի է ունենում Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ և, ընդհանրապես, տարածաշրջանում, բայց մենք պետք է արձանագրենք, որ այս իրավիճակը նոր չէ։ Նրանք, ովքեր այս իրավիճակին հետևում են, պետք է առնվազն մտավախություններ ունենային, որ այսպիսի իրադրություն կլինի։ Այս մասին կառավարության նիստից հետո տված ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Մենք այս իրավիճակի հետ կապված աշխատանքային խումբ ունենք, որն աշխատում է, ոչ մեկ չհարցրեց՝ էդ աշխատանքային խումբն Անվտանգության խորհրդի համակարգում ե՞րբ է ձևավորվել, այդ աշխատանքային խումբը ձևավորվել է 1-1.5 տարի առաջ։ Եվ այդ աշխատանքային խումբը երբեմն ամենօրյա, երբեմն ամենամսյա ռեժիմով աշխատում է։ Պատկերացնո՞ւմ եք, 1 տարի առաջ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։
Թող տպավորություն չստեղծվի, թե ՀՀ կառավարությունն անհոգ է, ոչ, երբ բոլոր մնացածն անհոգ էին՝ ՀՀ կառավարությունն իր գործողություններ անում էր ու որոշումները կայացնում էր»։