Ադրբեջանի նախագահ Ալիևը Նախիջևանի օդանավակայանին Իրանի հարվածն Անվտանգության խորհրդի նիստում անվանել է «ահաբեկչական գործողություն» և հայտարարել, որ դրան մասնակցած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի զինված ուժերին հանձնարարվել է պատրաստել և իրականացնել պատասխան միջոցառումներ՝ Իրանի կողմից Նախիջևանի վրա իրականացված հարձակման հետո։
Հիշեցնենք՝ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հերքել է Թեհրանի առնչությունը Նախիջևանի միջազգային օդանավակայանի շրջանում տեղի ունեցած անօդաչուների միջադեպին։