Մարտի 6-ի, երեկոյան ժամը 21։30-ի Մասկատ-Երևան չվերթի տոմս ունեցող քաղաքացիների համար անվճար տեղափոխություն կկազմակերպվի Աբու Դաբիից և Դուբայից։ Այս այս մասին հայտնում են Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից։
«Տեղեկացնում ենք, որ այն քաղաքացիները, ովքեր արդեն ունեն և ձեռք կբերեն Fly One ընկերության կողմից մարտի 6-ին երեկոյան ժամը 21:30-ին կայանալիք Մասկատ-Երևան տոմսերը, կարող են օգտվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված անվճար տեղափոխման հնարավորությունից։