Հետևեք մեզ։

Կրկին լավագույնը․ Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ

10:23, 26 հունիս 2023
Կրկին լավագույնը․ Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդարի» լավագույն խաղացող ավարատված մրցաշրջանում։ Երկրպագուների քվեարկության արդյունքում երկրորդ տարին անընդմեջ Սպերցյանը ճանաչվում է լավագույն խաղացող։ 

Նա ստացել է քվեարկության մասնակիցների ձայների 48,78 տոկոսը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է հարձակվող Ջոն Կորդոբան (19%), երրորդը՝ դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը (8,34%)։ 

2022/23 մրցաշրջանում Սպերցյանը 41 խաղում դարձել է 14-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։