Հետևեք մեզ։

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ. կողմերը մտահոգություն են հայտնել

00:04, 06 մարտ 2026
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ. կողմերը մտահոգություն են հայտնել

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

 

Զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։ Կողմերը մտահոգություն են հայտնել և նշել են լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։

 

Նախարարները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության կարևորությունը և մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

 

 

 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները