Հետևեք մեզ։

Կառավարության մեծագույն պարտականությունը կատարված է, խաղաղությունը հաստատված է. Եղոյան

11:59, 06 մարտ 2026
Կառավարության մեծագույն պարտականությունը կատարված է, խաղաղությունը հաստատված է. Եղոյան

Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ցանկանում է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Ազգային ժողովում սահմանադրական մեծամասնություն ստանալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:  

«Մենք գնում ենք սահմանադրական մեծամասնության, որովհետև մեր պետության առջև բացված հեռանկարներն իրականացնելը պահանջում է մեր քաղաքացիների ամուր քվեն, և մենք հայցելու ենք այդ ամուր քվեն, որ հնարավորություն ունենանք պաշտպանելու խաղաղությունը, որն արդեն իսկ հաստատել ենք այն ամուր քվեով, որը մեզ քաղաքացիները տվեցին 2021 թվականին, մենք արդարացրեցինք այդ քվեն: Կառավարության մեծագույն պարտականությունը կատարված է, խաղաղությունը հաստատված է, և այն անդառնալի դարձնելու համար պետք կլինի քաղաքացիների ամուր և աներկբա քվեն՝ սահմանադրական մեծամասնություն»,- ասաց Եղոյանը:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները