Հետևեք մեզ։

ՔՊ-ականները ուրախ-ուրախ տարածում են դա, բայց խնդիրն այն է, որ իրենք ուղղակի հարցում կարդալ չգիտեն․ Մամիջանյան

13:36, 06 մարտ 2026
ՔՊ-ականները ուրախ-ուրախ տարածում են դա, բայց խնդիրն այն է, որ իրենք ուղղակի հարցում կարդալ չգիտեն․ Մամիջանյան

Ընտրություններից 3 ամիս առաջ հրապարակված սոցհարցման արդյունքները դեռևս վերջնական չեն։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ»  խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի հրապարակած սոցհարցումներին, որտեղ հիշատակում ՀՀԿ-ի մասին չկա:

«Իրականում այդ վարկանիշն ինձ չի հետաքրքրում։ Այս պահին մեզ հետաքրքրում է միայն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը»,-նշեց նա։

 

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վարկանիշին՝ Մամիջանյանն ասաց. «ՔՊ-ականները ուրախ-ուրախ տարածում են դա, բայց խնդիրն այն է, որ իրենք ուղղակի հարցում կարդալ չգիտեն, երբ այդ թվերը բանաձևով անցում ես անում էլեկտորալ ռեյտինգի, ապա Փաշինյանի վիճակն այդքան էլ լավ չի, 50 տոկոսից պակաս է: Սա չի նշանակում, որ այս արդյունքները վերջնական են, դեռ ուժեր կան, որ չեն հրապարակել, որ մասնակցելու են, դեռ ոչ մի ցուցակ հրապարակված չէ, վարչապետի թեկնածուների միայն կեսի անունը գիտենք, բայց այն, որ ուրախ-ուրախ տարածում են,  այդ սոցիոլոգիական բանաձևերով Փաշինյանը 50 տոկոսից պակաս ձայն է հավաքում»,- նշեց նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները