Սյունիքի մարզում երեկ՝ հունիսի 25-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Սևակ Ա․-ն իր վարած Audi Q7 մակնիշի ավտոմեքենայով Նորավան Մ2 ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել աջ հատվածում գտնվող հողաթմբին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Սևակ Ա․-ն և նրա ուղևորներ՝ 25-ամյա Մանե Գ․-ն, 2-ամյա Անի Ա․-ն և 1-ամյա Ալիսա Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ընտանիքի անդամներ են։