Հետևեք մեզ։

Ե՞րբ կլինի գարնանային ջերմացնող եղանակ․ Սուրենյանն է մանրամասնում

15:46, 06 մարտ 2026
Ե՞րբ կլինի գարնանային ջերմացնող եղանակ․ Սուրենյանն է մանրամասնում

Հայաստանն առաջիկա օրերին գտնվելու է Սև ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում։

«Արմենպրես»-ի  հետ զրույցում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 7-ի երեկոյան, մարտի 8-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։ Լեռնային գոտիներում կտեղա ձյուն, նախալեռնային գոտիներում կտեղա ձնախառն անձրև։ Օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով։ Տեղումներն աստիճանաբար կդադարեն մարտի 9-ի առավոտյան, իսկ մարտի 10-ին և 11-ին օդի ջերմաստիճանը նույնքանով կբարձրանա։  

Ե՞րբ կլինի գարնանային ջերմացնող եղանակ։

«Ինչպես գիտեք մարտի համար կանխատեսվել է սառը եղանակ, օդի ջերմաստիճանն էլ՝ նորմայից ցածր։ Կարող եմ ասել, որ առաջիկա 10 օրերին օդի ջերմաստիճանի լուրջ բարձրացում չի կանխատեսվում։ Պետք է ընդգծել, որ գյուղատնտեսական առումով ձմեռը եղել է բարենպաստ, գարնանային մեկնարկը նույնպես բարենպաստ է, քանի որ, սառը եղանակով պայմանավորված, ծառերի ծաղկումն ուշանում է։ Որքան ուշ են ծաղկում ծառերը, այնքան փոքր է ցրտահարության ռիսկը»,-ասաց Գագիկ Սուրենյանը։  

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները