Հետևեք մեզ։

Ամերիկյան «IRI»-ն ու դրա տեղական փոդրատչի գործընկերը, երևի, հարցումն անցկացրել են ՔՊ-ում, դրա համար էլ ՔՊ-ն 20 տոկոսից ավելի է ստացել․ Արեգնազ Մանուկյան

16:06, 06 մարտ 2026
Ամերիկյան «IRI»-ն ու դրա տեղական փոդրատչի գործընկերը, երևի, հարցումն անցկացրել են ՔՊ-ում, դրա համար էլ ՔՊ-ն 20 տոկոսից ավելի է ստացել․ Արեգնազ Մանուկյան
Հիբրիդային «սոցիոլոգիա․ սկզբում եկավ Վենսը, հետո՝ ամերիկյան սոցիոլոգիան։ Երկուսի նպատակն էլ Նիկոլ Փաշինյանի շրիշակային մակարդակի վարկանիշը բարձրացնելն էր։ Սպասվում է նաև Էրդողանի ու Ալիևի քաջալերող քարոզը․ այս մասին գրել է «Մայր Հայաստանի» վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։
 
«Ինչ մնում է սոցիոլոգիային, ապա ամերիկյան «IRI»-ն ու դրա տեղական փոդրատչի գործընկերը, երևի, հարցումն անցկացրել են «Քաղաքացիական պայմանագրում»։ Դրա համար էլ ՔՊ-ն 20 տոկոսից ավելի է ստացել։
Հիբրիդային պատերազմ կոչվածը հենց սա է, երբ կրակում են նաև «սոցիոլոգիայով»՝ մարդկանց ուղեղները լվանալու և ընտրակեղծիքներին նախապատրաստելու համար։ Բայց դե դա չի օգնելու։ Երևանի ու Գյումրու ընտրություններից առաջ էլ «սոցիոլոգիան» շռնդալից հաղթանակ էր գուժում ՔՊ–ի համար։ Տեսանք, թե ինչ եղավ։
Ընտրության բարձր մասնակցությունը կոչնչացնի ցանկացած «սոցիոլոգիա»»,-գրել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները