Հետևեք մեզ։

Արարատ Միրզոյանը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները

16:52, 06 մարտ 2026
Արարատ Միրզոյանը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ:
 
 
Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ մտահոգություն հայտնելով իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ։
Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները