Հետևեք մեզ։

Փաստաբան Ռուբեն Հակոբյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել․ փաստաբան

11:34, 07 մարտ 2026
Փաստաբան Ռուբեն Հակոբյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել․ փաստաբան

Փաստաբան Ռուբեն Հակոբյանի նկատմամբ տնային կալանք խափանման միջոցն է է ընտրվել։

Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել էր ձայնագրություն, ըստ որի` սպանության գործով դատաքննության ընթացքում փաստաբանը, նախնական համաձայնության գալով մեղադրյալի եղբոր հետ, սպանությանն ականատես վկային հարկադրել են հերթական դատական նիստում փոխել ցուցմունքը և տալ սուտ ցուցմունք, որը կնպաստի մեղադրյալի՝ պատասխանատվությունից խուսափելուն։

 

«Տարածված ձայնագրությունն անթույլատրելի ապացույց է, քանի որ փորձաքննություն չի անցել, չկա փորձագետի եզրակացություն, թե արդյոք ովքեր են խոսում, արդյոք իրական է ձայնագրությունը, թե ստեղծված է արհեստական բանականությամբ և այլն։ Կարող եմ հստակ ասել՝ մեղադրանքը Ռուբեն Հակոբյանի հետ կապ չունի»,- @ArmeniaSputnik–ին ասաց փաստաբան Լիանա Գասպարյանը։



Ի դեպ, Ռուբեն Հակոբյանը ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբաններից է։

Վերլուծական

Ամենաընթերցվածները