ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ին Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում հանդիպել է վերջերս գերությունից վերադարձած Դավիթ Դավթյանի հայրիկին՝ Տիգրան Դավթյանին:
Հանդիպումից իր «Ֆեյսբուք»-ի էջում տեսանյութ է հրապարակել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Տեսանյութում վարչապետը շնորհակալություն է հայտնում գերությունից վերադարձած Դավիթի հայրիկին՝ նշելով, որ բազմիցս հանդիպել են, ու չի կարող չընդգծել ծնողի այդքան համբերատար ու ըմբռնող լինելը:«Բազմիցս հանդիպել ենք, ու այս մարդը մի անգամ ընդամենը մեկ կամ երկու հարց է տվել, անկեղծ կասեմ՝ ես լինեի իր փոխարեն ՝ չէի կարող այդքան համբերատար լինել: Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, ոչ մեկը չէր հավատում, բայց մենք երկուսով հավատում էինք և գիտեինք»,- ասաց վարչապետը: