Հետևեք մեզ։

Լառնակայի օդանավակայանից Երևան/Գյումրի ուղղություններով թռիչքներն այս պահին իրականացվում են կանոնավոր կերպով․ ԱԳՆ

13:54, 07 մարտ 2026
Լառնակայի օդանավակայանից Երևան/Գյումրի ուղղություններով թռիչքներն այս պահին իրականացվում են կանոնավոր կերպով․ ԱԳՆ
Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված` Կիպրոսում ՀՀ դեսպանությունն օպերատիվ կապի մեջ է հավատարմագրման երկրի իշխանությունների և դեսպանություն դիմած ՀՀ քաղաքացիների հետ։ Հայտնում է ԱԳՆ-ն։
 
 
Չնայած այլ ուղղություններից չեղարկված թռիչքների` Լառնակայի օդանավակայանից Երևան/Գյումրի ուղղություններով թռիչքներն այս պահին իրականացվում են կանոնավոր կերպով։ Պաֆոսից Երևան մարտ ամսից մեկնարկող թռիչքները ևս ներկայումս նախատեսված են ըստ ժամանակացույցի։
 
Փոփոխությունների պարագայում կտեղեկացնենք:
 
Դեսպանությունում արտակարգ իրավիճակների համար մարտի 1֊ից գործում է հատուկ հեռախոսահամար. 📞 +35799366818:
Կիպրոսում ՀՀ դեսպանության հիմնական կոնտակտային տվյալներն են՝ 📞 +35722321585 (ընթացիկ հարցումների համար):

Վերլուծական

Ամենաընթերցվածները