Հետևեք մեզ։

Մեր էշ խելքն ասա, որ բերել սարքել ենք էսքան, գնացեք իմ Դուբայի տները քննարկեք» Փաշինյանը՝ քաղաքացիներին

14:52, 07 մարտ 2026
Մեր էշ խելքն ասա, որ բերել սարքել ենք էսքան, գնացեք իմ Դուբայի տները քննարկեք» Փաշինյանը՝ քաղաքացիներին

Մարալիկում բնակիչների հետ զրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումն ու սկսեց գոռգոռալ քաղաքացիների վրա։

Ձորակապի բնակիչներն այսօր Նիկոլ Փաշինյանին դիմեցին իրենց գյուղի մանկապարտեզի համար։

«Սարքում են 3 կիլոմետր հեռավորության վրա, ո՞նց տանենք բերենք»,– ասացին բնակիչները։

«Լավն էն էր, որ 30 տարի ոչ սարքել են, ոչ մի բան էլ չեն արել, այ ճիշտ են արել, մեր էշ խելքն ասա, որ բերել սարքելե ենք էսքան։ Առավոտից իրիկուն բամբասանք ա, գիտեք, որ ես Դուբայում տուն ունեմ, Փարիզում տուն ունեմ, Իտալիայում տուն ունեմ, միլիարդներ ունեմ, էս ունեմ, դուք այդ ամեն ինչը գիտեք, բայց չգիտեք, որ ձեր բակում ծրագիր է արված, մրցույթ է արված, շինարարություն կա, չգիտեք, որ մանկապարտեզ է սարքվում, այդ ո՞նց է, որ չգիտեք։ Գնացեք իմ Դուբայի տները քննարկեք»,– ասաց Փաշինյանը ու հեռացավ՝ չթողնելով բնակիչներին հակադարձել։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները