Հետևեք մեզ։

ՀՀ կառավարությունը չեղարկված թռիչքներից տուժած քաղաքացիներին կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում

20:35, 07 մարտ 2026
ՀՀ կառավարությունը չեղարկված թռիչքներից տուժած քաղաքացիներին կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում

ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում  յուրաքանչյուր անձի համար, ում ՀՀ վերադարձի / տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել ՀՀ վերադառնալու համար:

 

ՀՀ ԱԳՆ-ի այս նախաձեռնության մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ քաղաքացու կողմից ավելի պակաս արժեքով նոր տոմսի ձեռքբերման պարագայում փոխհատուցումը կտրամադրվի վճարված գումարի չափով:

Վերլուծական

Ամենաընթերցվածները