Հետևեք մեզ։

Մոսկվայում և Մոսկվայի մարզում չեղարկվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմը

11:38, 26 հունիս 2023
Մոսկվայում և Մոսկվայի մարզում չեղարկվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմը

Մոսկվայում և Մոսկվայի մարզում չեղարկվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմը։ Այսմասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԴԾ-ի Մոսկվայի և Մերձմոսկովյան տարածաշրջանի մամուլի ծառայությունից։

 

«2006 թվականի մարտի 6-ի «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» դաշնային օրենքին համապատասխան՝ մարդկանց կյանքի, առողջության, գույքի և օրինականորեն պաշտպանված այլշահերի սպառնալիքների բացակայության պատճառով հակաահաբեկչական գործողության ղեկավարը, Ռուսաստանի ԱԴԾ-ն Մոսկվա քաղաքի և Մերձմոսկովյան շրջանի համար որոշում էկայացրել 2023 թվականի հունիսի 26-ին Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ից չեղյալ հայտարարել դադարեցնել Մոսկվայի տարածքում և Մոսկվայի տարածաշրջանում հակաահաբեկչական գործողության ռեժիմը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

ԱԴԾ-ն հայտնել է, որ ներկայումս իրավիճակը Մոսկվայի մարզի տարածքում կայուն է։

 

Նշենք, որ հունիսի 24-ին Մոսկվայում, Մոսկվայի մարզում և Վորոնեժի մարզում գործարկվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմը։ Այս շրջաններում այն ​​հաստատվել էր պատմությանմեջ առաջին անգամ։