Հետևեք մեզ։

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» ջրատարը

12:54, 09 մարտ 2026
Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» ջրատարը

Քիչ առաջ ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 70 լիտր ջրակորստով: Հայտնում է Վեոլիա ջուրը։ 

Այս ջրատարից են ջուր ստանում Աշտարակ քաղաքը, Սասունիկ, Կարին գյուղերն ու Օշականի ձախ ափը:

Ջրատարն ամբողջությամբ մնացել է հսկայական քարերի տակ, և տեխնիկայով դրան մոտենալ հնարավոր չէ: 

Քանի որ աշխատանքը բարդ ու ժամանակատար է, ՎեոլիաԹիմը նշված բնակավայրերի սպառողներին ջրով կապահովի այլընտրանքային ճանապարհով:

Վերլուծական

Ամենաընթերցվածները