Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը նորից անդրադարձավ փոսալցումների խնդրին։
Նա, մասնավորապես, հետաքրքրվեց․ «Սևանի փողոցի վրա էն անհուն հորը ի՞նչ է եղել, վերջը, վերականգնելո՞ւ ենք, մի հատ Սևանի փողոցի վրա սենց փորած է»։
Նրան զեկուցեցին, որ այս շաբաթ կվերջացնեն աշխատանքը։
Այնուհետև ԱՎինյանը դիմեց շինբարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանին՝ հարցնելով, թե իրենք այդտեղ ինչ-որ բան ունե՞ն անելու։ Գրիգորյանն էլ պատասխանեց, որ այսօր երեկոյան այդտեղ աշխատանքները կիրականացնեն, առավոտյան պետք է ավարտած լինեն։
«Ես առաջարկում եմ սրանից հետո միշտ համաձայնեցված անել շինարարական աշխատանքները, որ էլ երբեք տենց երկար ժամանակով փորած փոսեր չունենանք փողոցներում»,-ասաց Ավինյանը։