Հետևեք մեզ։

41 հաշվիչների դեպքում հայտնաբերվել են հաշվառման խափանումներ․ ՀԷՑ

14:32, 09 մարտ 2026
41 հաշվիչների դեպքում հայտնաբերվել են հաշվառման խափանումներ․ ՀԷՑ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին իրազեկում է.
Ընկերության նախորդիվ հանդես եկած հայտարարության հիման վրա, իր բաժանորդների կողմից սպառված էլեկտրաէներգիայի ծախսի վերաբերյալ ներկայացված անհամաձայնությունների առնչությամբ իրականացված ստուգումների արդյունքում հայտնում ենք, որ ստացված բոլոր դիմումները պատշաճ կերպով ուսումնասիրվել և ստուգվել են։
 
 
Արդյունքում Ընկերության Երևան քաղաքի էներգաիրացման սպասարկման դեպարտամենտին են ուղղվել թվով 197 դիմումներ, ֆեյսբուքյան հարթակի միջոցով՝ 23, Ընկերության իրացման տնօրինությանն են ուղղվել թվով 65 դիմումներ, 𝒃𝒂𝒃𝒂𝒌𝒉𝒂𝒏𝒚𝒂𝒏_𝒓𝒈@𝒆𝒏𝒂.𝒂𝒎 էլեկտրոնային հասցեին՝ 54, իսկ ՀԷՑ-ի սպասարկման կենտրոններում դիմումներ են ներկայացրել թվով 250 քաղաքացիներ:
 
 
Ընդհանուր թվով 589 դիմումների դեպքում Ընկերության համապատասխան ստորաբաժանման մասնագետներն իրականացրել են էլեկտրոնային հաշվիչների դեպքում՝ սերվերների/ռեգիստրների ստուգում, իսկ ոչ էլեկտրոնայինների դեպքում տեղայց և տեղազննություն, որոնցից թվով 522-ի դեպքում կարող ենք արձանագրել, որ բաժանորդների հարցերը պատշաճ պարզաբանված են՝ տեղում և հեռախոսազանգերի շրջանակներում:
 
 
Գործընթացի արդյունքում թվով 67 հաշվիչ ուղարկվել է փորձաքննության, ինչի արդյունքում պարզվել է, որ դրանցից 26-ը աշխատում են սահմանված ճշտության դասում, իսկ դիմումներից 41-ի դեպքում հայտնաբերվել են հաշվառման խափանումներ և ASKUE թվային հաշվառման համակարգում առկա նախկին ցուցմունքներ:
 
 
Խափանված ու նախկին ցուցմունքների դեպքում վերահաշվարկ է կատարվել և տվյալ բաժանորդներին սահմանված կարգով տրվել են փոխհատուցումներ
 
Հարգելի՛ բաժանորդներ,
 
 
Եթե դեռևս առկա են ձեր հասցեներում հնարավոր հավելագրման ողջամիտ կասկածներ, կարող եք այդ մասին տեղեկացնել՝ գրելով 𝒃𝒂𝒃𝒂𝒌𝒉𝒂𝒏𝒚𝒂𝒏_𝒓𝒈@𝒆𝒏𝒂.𝒂𝒎 էլեկտրոնային հասցեին, 𝐬𝐮𝐛𝐣𝐞𝐜𝐭 դաշտում նշելով «ծախսի անհամաձայնություն»:
 
 
Այս և նմանատիպ բոլոր դիմումները պատշաճ քննության առարկա են դառնում Ընկերության կողմից:

Վերլուծական

Ամենաընթերցվածները