Հետևեք մեզ։

Երբ օրը գա, ես ու Ասլանյանը Փաշինյանին ուղեկցենք ԱԱԾ «պադվալ», էլի կասեն՝ նրա պրոյեկտն եք. Աղազարյան

15:00, 09 մարտ 2026
Երբ օրը գա, ես ու Ասլանյանը Փաշինյանին ուղեկցենք ԱԱԾ «պադվալ», էլի կասեն՝ նրա պրոյեկտն եք. Աղազարյան

«Միասնական ազգային սահմանադրական կուսակցությունը» խորհրդարանական ընտրությունների մասնակցության համար բանակցություններ չեն վարում «Մեր ձևով»-ի հետ, «Հայաստան» դաշինքի, ԲՀԿ-ի, «Միասնության թևեր»-ի, ՀԱԿ-ի հետ, մնացած հատվածում որոշների հետ վարում ենք, որոշների հետ՝ ոչ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց կուսակցության վարչության նախագահ Հովիկ Աղազարյանը։ 

Նրա գնահատմամբ՝ որևէ կուսակցություն չի կարող հավաքել 50 տոկոս+1 ձայնը։ 

Կուսակցության վարչության փոխնախագահ Հակոբ Ասլանյանն էլ ասաց, որ օրվա իշխանությունները ամեն բան անում են, որ մարդիկ ընտրությունների չգան և այդ պայմաններում ՔՊ-ն կարող է բավականին բարձր տոկոս ստանալ։ «Այդ դեպքում «Մեր ձևովը» հաղթելու հնարավաորություն չի ունենա, հատկապես, որ ՔՊ-ն դա թույլ չի տա։ 

Հովիկ Աղազարյանն էլ ասաց, որ եթե դաշտում կլինեն ուժեր որ կկասածեն, որ իրենք Փաշինյանի «պրոյեկտն են»՝ իրենք ընտրություններին չեն մասնակցի։ 

«Եթե գա այնպիսի պահ, որ Քաղաքական ճակատը ԱԺ ընտրություններում կհասնի հաջողության, կձևավորի իշխանություն՝ պարոն Ասլանյանին ու ինձ կվերապահվի մեծագույն պատիվ՝ Փաշինյանին ուղեկցել դեպի ԱԱԾ պադվալ՝ պարոն Ասլանյանի հետ, այդ ժամանակ էլի կլինեն մարդիկ, որ կասեն՝ տեսաք, որ ասում էինք Նիկոլի պրոյեկտն են՝ չէիք հավատում»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները