Հետևեք մեզ։

Վստահ եմ, որ Տավուշի եկեղեցիներում շուտով նորից հնչելու են սիրելի Սրբազանի աղոթքները. Գառնիկ Դանիելյանը տեսակցել է Բագրատ Սրբազանին

22:42, 09 մարտ 2026
Վստահ եմ, որ Տավուշի եկեղեցիներում շուտով նորից հնչելու են սիրելի Սրբազանի աղոթքները. Գառնիկ Դանիելյանը տեսակցել է Բագրատ Սրբազանին

Այսօր ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։ Սրբազանն իր ողջույններն ու  օրհնությունն էր փոխանցում մեր այն բոլոր հայրենակիցներին, ովքեր մտահոգվում են իր ներկայիս կարգավիճակով և առողջությամբ։ 

 

Այս մասին գրել է Գառնիկ Դանիելյանը.

 

«Բագրատ Սրբազանն իսկապես բացառիկ մարդ է և հոգևորական։ Ամեն անգամ, երբ հետաքրքվում եմ իր առողջությամբ, թեման փոխում է՝ չկարևորելով իր անձը։ Մշտապես հետաքրքրվում է հանրային, քաղաքական կյանքով, մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններով։ Վստահ է, որ ամեն ինչ շատ լավ է լինելու․ մենք շուտով ականատեսն ենք լինելու բարու, ճշմարիտի, արդարության հաղթանակին։ 

 

Ինձ ամեն օր բազմաթիվ քաղաքացիներ խնդրում են իրենց զորակցությունն ու բարեմաղթանքները փոխանցել Սրբազանին։ Թեև դժվար է լինում բոլորին հիշելը, սա փաստում է մի բանի մասին․ Բագրատ Սրբազանն իսկապես վայելում է ժողովրդի սերը։ 

 

Տիրապետելով բազմաթիվ լեզուների՝ Սրբազանն անազատության մեջ կատարելագործում է իր գիտելիքները։ Օրն անցկացնում է աղոթքներով և ընթերցանությամբ։ 

 

Վստահ եմ, որ Տավուշի եկեղեցիներում շուտով նորից հնչելու են սիրելի Սրբազանի աղոթքները»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները