Ալիևին մեկնաբանելը դժվար է։ Նո՞ր պետք է հակասական տպավորություն ստեղծվի հարևան երկրի ղեկավարի խոսքից։ «Մեկ ասում է՝ միջանցք, հետո ասում է՝ ես, որ միջանցք եմ ասում ես ամեն ինչին եմ միջանք․․․, ասում է՝պետք է քաղաքական գիտելիքներ ունենալ ինձ հասկանալու համար»։
Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք Ալիևի հայտարարությունները հակասական տրամադրություններ չեն արթնացնում։
Դիտարկմանը, թե այդ դեպքում ռեա՞լ է խաղաղության ճանապարհով գնալը, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Բա ի՞նչ ճաապարհով է ռեալ գնալը,այլընտրանքը որն է, հարձակման, կամ ինչ ճանապարհով գնալ, ի՞նչ առաջարկ ունեք դուք կամ մեր ընդդիմությունը։ Ի՞նչ ճանապարհով գնանք»։
Հակադարձմանը, կարծես թե Ադրբեջանը պատրաստվում է ռազմական լուծումների, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Դե կպատրաստվի, մենք էլ պատրաստվում ենք պաշտպանվելու, այնպես չէ մտածում ենք միայն իրենց կողմից․․․։ Իրենք հայտարարություններ անում են, մենք էլ ենք անում, հենց նոր ասացի, որ բանակի ուղղությամբ ենք աշխատում։ Մենք խաղաղության ենք պատրաստվում, կոչ եմ անում իրենք էլ այդ տրամաբանության մեջ խոսեն և գործեն»։