Մարտի 11-ին` ժամը 19:30-ին, Բանգկոկից Թբիլիսի կմեկնի չարտերային չվերթ, որը կտեղափոխի Թաիլանդում մնացած Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին. հայտնում է Sputnik Արմենիան։
«Վրաստանի կառավարությունը մեզ օգնեց ստանալ չարտերային չվերթի թույլտվությունը։ Հայաստանի դեսպանատունը մեզ օգնում է՝ տարածելով տեղեկությունը։ Մեզ հետ կապ են հաստատել բազմաթիվ հայեր։ Իհարկե, մենք ուզում ենք օգնել բոլորին», BMG մեդիա հարթակին ասել է թռիչքի կազմակերպիչ, Wonderfly տուրիստական ընկերության հիմնադիր Թամունա Բոջգուան։
Նրա խոսքով՝ արդեն գրանցվել է 100 մարդ, ևս 50 տեղ ազատ է։