Հետևեք մեզ։

Սիլիկյան թաղամաս տանող շրջանաձև «կալցևոյում» բախվել են «Mercedes» և «Kia» ավտոմեքենաները

15:50, 10 մարտ 2026
Սիլիկյան թաղամաս տանող շրջանաձև «կալցևոյում» բախվել են «Mercedes» և «Kia» ավտոմեքենաները

Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 11:00-ի սահմաններում Չաուշի փողոցից դեպի Սիլիկյան թաղամաս տանող՝ ժողովրդին հայտնի շրջանաձև «կալցևոյում» բախվել են «Mercedes» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածը արդեն ոչ միայն երևանցիների, այլ նաև մարզերից Երևան ժամանած վարորդների կողմից ստացել է «աջաբսանդալ» անունը, քանի որ ոչ միայն վարորդները, այլև հետիոտներն են շատ դեպքերում հայտնվում բավական վատ վիճակում, քանի որ նշված վայրում տեղադրված հետիոտների համար անցման լուսակիրները չգիտես ում մտքով անցել է ու հանել են, ինչն էլ բավականին վտանգավոր իրավիճակներ է ստեղծում անցորդների համար։

Վերլուծական

Ամենաընթերցվածները