Հետևեք մեզ։

Արմավիրի 51-ամյա բնակիչը 75 տափաստանային արտույտ է որսացել․ ՆԳՆ ոստիկանություն

16:09, 10 մարտ 2026
Արմավիրի 51-ամյա բնակիչը  75 տափաստանային արտույտ է որսացել․ ՆԳՆ ոստիկանություն
Արմավիրի մարզի պարեկները մարտի 7-ին ծառայություն իրականացնելիս փաստաթղթերը ստուգելու նպատակով կանգնեցրել են «Մերսդես» մակնիշի ավտոմեքենան և ակնհայտ տեսանելի հատվածում նկատել մեկփողանի որսորդական հրացան և որսած 75 տափաստանային արտույտ։
 
 
Պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչ 51-ամյա վարորդը որս կատարելու թույլտվություն չի ունեցել։
Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։
51-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները