Տիգրան Մեծից սկսե՞նք, այսօր Հայաստանի Հանրապետությունը 29 800քկմ է, ոչով Հայաստանն անկախացել է Խորհրդային Միությունից։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Պետք է հասկանալ Հայաստանի Հանրապետությունը որն է, այդ վերացական Արարատից, Վանից, Մուշից․․․, պետք է հասկանալ ՀՀ-ն վերացական, ամորֆ բա՞ն է, թե՞ սահմաններ ունեցող։ Հայրենիքն ու պետությունը տարբեր բաներ են, Ղարսն էլ է իմ հայրենիքը, որովհետև իմ տատը Ղարսից է և այնտեղ տուն ունենք, քարտեզ ունենք։ Բայց այսօր Հայաստանը 29 800քկմ-ն է։ Ամորֆ վերաբերմունքը, որ Կիլիկիան էլ է Հայաստան, հա, բայց դա մեր պատմությունն է, բայց այդ պատրաքներից մեր թշնամիներն օգտվում են։ Այդ ամենը մեզ խորտակելու է ու խորտակել է 30 տարի»,-ասաց Սիմոնյանը։
Տիգրան Մեծից սկսենք