Հետևեք մեզ։

Վարդենիսում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և 2 «Opel»-ները․ կան վիրավորներ

10:43, 11 մարտ 2026
Վարդենիսում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և 2  «Opel»-ները․ կան վիրավորներ

Երեկ՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցում  բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 54-ամյա Կամո Ա․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 27-ամյա Նարեկ Մ․-ի վարած «Opel» մակնիշի և 72-ամյա Աշոտ Թ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Կամո Ա․-ն և նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։

 

Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորի ինքնությունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները