«Վագներ» զինված խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինի կողմից ՌԴ-ում խռովություններ կազմակերպելու առթիվ հարուցված քրեական գործքը չի կարճվել: Այս մասին հաղորդում են ТАСС և Интерфакс գործակալությունները` վկայակոչելով ՌԴ գլխավոր դատախազության իրենց աղբյուրին:
«Պրիգոժինի դեմ քրեական գործը չի փակվել: Հետաքննությունը շարունակվում է», - ասել է աղբյուրը։
Պրիգոժինի դեմ քրեական գործը հարուցվել էր հունիսի 23-ին, երբ նա «արդարության երթ» հայտարարեց ՌԴ ՊՆ ղեկավարության դեմ։
Հաջորդ օրը ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնեց, որ Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կկարճվի, Պրիգոժինը կմեկնի Բելառուս: