Հետևեք մեզ։

Կոալիցիա կազմող ուժերի քանակի սահմանափակումը հանվել է. ԿԸՀ նախագահ

12:51, 11 մարտ 2026
Կոալիցիա կազմող ուժերի քանակի սահմանափակումը հանվել է. ԿԸՀ նախագահ

Կոալիցիա կազմող ուժերի քանակի սահմանափակումը հանվել է. ԿԸՀ նախագահ. այսմասին այսօր կայացած ասուլիսում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

 

«Նախկինում օրենքն արգելում էր 3-ից ավելի քաղաքական ուժերով կոալիցիաների կազմավորումը. այս արգելքը հանվել է։ Առաջին՝ 9-օրյա ժամկետում կոալիցիա կազմելու իրավունքը տրվում է առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժին։ Եթե չի հաջողվում կոալիցիա կազմել, դրանից հետո ժամանակ է տրվում մնացած քաղաքական ուժերին՝ ձևավորելու, միջազգային տերմինով ասած, «փոքրամասնության կառավարություն», ինչի օրինակը Գյումրիում էր»,-ասուլիսի ժամանակ հայտարարեց Վահագն Հովակիմյանը։

 

ՀՀ-ում այս ամառ կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2021 թվականին Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտել այս տարվա փետրվարի 7-ին։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները