Հետևեք մեզ։

ԿԸՀ-ն քաղաքական ուժի չգրանցելու հարց չի քննարկում, դա արվում է մի դեպքում, եթե թղթերում խնդիր կա․ ԿԸՀ նախագահ

13:28, 11 մարտ 2026
ԿԸՀ-ն քաղաքական ուժի չգրանցելու հարց չի քննարկում, դա արվում է մի դեպքում, եթե թղթերում խնդիր կա․ ԿԸՀ նախագահ

ԿԸՀ-ն քաղաքական ուժի չգրանցելու հարց չի քննարկում, դա արվում է մի դեպքում՝ եթե թղթերում խնդիր կա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

 

«ԿԸՀ-ն կարող է քվեարկել, եթե համապատասխան փաստաթղթերը թերի են լրացվել, այդ ժամանակ առարկությունը կդրվի քվեարկության և 2\3 ձայների հարաբերակցությամբ կմերժի գրանցումը։ Բայց, եթե կուսակցությունը ներկայացրել է բոլոր անհրաժեշտ  փաստաղթերը և ԿԸՀ որևէ անդամ չունենա առարկություն, ապա այն մեխանիկորեն համարվում է գրանցված»,- նշեց նա։

 

Հիշեցնենք՝ ՀՀ-ում այս ամառ կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2021 թվականին Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտել այս տարվա փետրվարի 7-ին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները