Հետևեք մեզ։

Կան ՔՊ-ականներ, որոնց հետ, Աստված չանի, մի բան լինի, կգնամ երկու առիթին էլ՝ և՛ հուղարկավորությանը, և հոգեհանգստին. Թագուհի Թովմասյան

14:59, 26 հունիս 2023
Կան ՔՊ-ականներ, որոնց հետ, Աստված չանի, մի բան լինի, կգնամ երկու առիթին էլ՝ և՛ հուղարկավորությանը, և հոգեհանգստին. Թագուհի Թովմասյան

Ես շատ անհարմար եմ զգում ԱԺ դահլիճ մտնել, ամեն անգամ մտնում ես և չգիտես, թե այս դահլիճում քեզ ինչ է սպասվում։ Ես ամաչում եմ, որ մարդիկ ստիպված են լսել փողոցային բառապաշար ԱԺ պատգամավորների կողմից։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թխգուհի Թովմասյանը։

 

Նա նշեց, որ ի նշան բողոքի՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունն այսօրվա նիստին չի մասնակցի։

 

Դիտարկմանը, թե իշխանականները քննադատում են ընդդիմադիրմերին առ այն, որ չեն մասնակցել պատգամավոր  Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին և հուղարկավորությանը, Թովմասյանը պատասխանեց. «Եթե Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն եմ, պետքէ բոլորի թաղումներին մասնակցե՞մ։ Ես գնում եմ այն մարդկանց հոգեհանգիստներին կամ թաղումներին, որոնց ճանաչում եմ, մտերիմ եմ։ Ես երբեք Վիգեն Խաչատրյանի հետ չեմ ունեցել մտերիմ հարաբերություններ։

 

Ասեմ ավելին՝ կան ՔՊ-ականներ, որոնց հետ, եթե, Աստված չանի, մի բան լինի, կգնամ երկու առիթին էլ՝ և՛ հուղարկավորությանը, և հոգեհանգստին»,- ասաց Թագուհի Թովմասյանը։