ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանում:
Ի թիվս մի շարք կարևոր հարցերի՝ նա անդրադարձել է Արցախից տեղահանված հայերի խնդիրներին ու նշել, որ իր կառավարության կարևորագույն խնդիրներից է այն, որ փախստական դարձած ղարաբաղցի քույրերի և եղբայրների էմոցիաները չշահարկվեն սին հույսերով:
«Մեր ռազմավարությունը այս հարցում հստակ է. ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն ՀՀ-ում»,- Եվրոպական խորհրդարանում ասել է Փաշինյանը:
Մինչ այդ էլ նա նշել է, որ անվտանգության համար ամենահուսալի երաշխիքը խաղաղությունն է, և չկա դրանից ավելի հուսալի երաշխիք:
Խոսելով խաղաղության համաձայնագրի և «TRIPP»-ի մասին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը փոքր ու համեստ երկիր է, որը ցանկանում է խաղաղ ապրել, իսկ «TRIPP»-ը հիմա բյուրեղացման փուլում է, առաջիկայում ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կստորագրվի: