Հետևեք մեզ։

Մեր Եկեղեցու արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում արշավ էր սկսել՝ պահանջելով ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլև ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը․ Փաշինյանը՝ ԵԽ-ում

16:58, 11 մարտ 2026
Մեր Եկեղեցու արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում արշավ էր սկսել՝ պահանջելով ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլև ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը․ Փաշինյանը՝ ԵԽ-ում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽ-ում բողոքում է Բագրատ Սրբազանից, ով իբր Բաքվի հետ կոնֆլիկտը ուզում էր շարունակեր։

«Մեր Եկեղեցու արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում արշավ էր սկսել՝ պահանջելով ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլև ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը։ Բազմաթիվ քաղաքացիներ, տրվելով նրանց աջակից ուժերի կողմից իրականացվող ապատեղեկատվության արշավին, դուրս էին եկել փողոց։

Իսկ ինչպես մենք լուծեցինք խնդիրը։ Մենք խոսեցինք ժողովրդի հետ, և հիմա Տավուշի մարզի Կիրանց գյուղը, որը եկեղեցական ընդդիմադիր շարժման առաջնորդները իրենց սիմվոլն էին դարձրել, մարդկանց համոզելով, թե գյուղը դատարակվելու է, սահմանազատումից հետո տների 50 տոկոսի աճ է ունեցել Կառավարության աջակցությամբ»,-ասաց Փաշինյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները