Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, հրապարակեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վարույթով վերդիկտը։ Դատարանն արդարացրեց Գագիկ Ծառուկյանին՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը․ «Ճանաչել և հռչակել մեղադրյալ Գագիկ Ծառուկյանի անմեղությունը»։
Հիշեցնենք, որ նշված քրեական վարույթը վերաբերում է Ազգային ժողովի՝ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին ենթադրաբար կաշառք տալուն: