Հետևեք մեզ։

Թշնամական երկիր Ադրբեջանը հին հայկական երկիր Արցախը համարում է Ադրբեջանի անբաժանելի մաս, ո՞ր քաղաքական ուժն է Հայաստանում, որ նույն դիրքորոշումն ունի․ Արման Աբովյան

11:51, 12 մարտ 2026
Թշնամական երկիր Ադրբեջանը հին հայկական երկիր Արցախը համարում է Ադրբեջանի անբաժանելի մաս, ո՞ր քաղաքական ուժն է Հայաստանում, որ նույն դիրքորոշումն ունի․ Արման Աբովյան
ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը գրում է․
 
 
Տեղեկատվական «թավշյա» աղբի, նախընտրական շոուների՝ երգերով ու պարերով, տեսախցիկների առաջ ցուցադրաբար տարատեսակ մթերքներ ուտելու, լարված «հաղթական» հաշվետվությունների, տարբեր արտասահմանյան մայրաքաղաքներում հակահայկական ելույթների, վախի մթնոլորտի արհեստական սրման և անասնական ռուսատյացության սերմանման ֆոնին կորչում է առողջ բանականության և տրամաբանության ձայնը։
 
Մինչդեռ ամեն ինչ առավել քան պարզ է՝ բավական է պարզապես թափ տալ ականջներից իշխանական «լափշա» -ն և տալ մի քանի պարզ հարց։
Այսպիսով…
1. Թշնամական երկիր Ադրբեջանը Հայ Առաքելական Եկեղեցին համարում է «դեստրուկտիվ և վտանգավոր կազմակերպություն, որը տարածում է ահաբեկչություն և հանդիսանում է պատերազմի ջատագով»։
Ո՞ր քաղաքական ուժն է Հայաստանում, որ նույնպես այդպես է կարծում։
 
2. Թշնամական երկիր Ադրբեջանը հին հայկական երկիր Արցախը համարում է Ադրբեջանի անբաժանելի մաս։
Ո՞ր քաղաքական ուժն է Հայաստանում, որ նույն դիրքորոշումն ունի։
3. Թշնամական երկիր Ադրբեջանը փաստացի զրկել է հայերին իրենց պատմական հայրենիքում՝ Արցախում ապրելու իրավունքից։
Ո՞ր քաղաքական ուժն է Հայաստանում դա ընդունելի համարում և նույնիսկ հրաժարվում էր խոսել հայերի վերադարձի մասին։
 
 
4. Թշնամական երկիր Ադրբեջանը տարիներ շարունակ տարածել է այն թեզը, թե Արցախը իբր «օձիք» է Հայաստանի վզին»։
Ո՞ր քաղաքական ուժն է Հայաստանում կրկնում այդ նույն թեզը։
5. Թշնամական երկիր Ադրբեջանը պահանջում է «միջանցք» տրամադրել Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով և բացահայտ հայտարարում է TRIPP նախագիծը՝ որպես ամերիկյան հովանու ներքո միջանցք, Հայաստանի սուվերնության սահմանափակման ներքո։
Ո՞ր քաղաքական ուժն է Հայաստանում ստորագրել TRIPP նախագծի տակ։
6. Թշնամական Ադրբեջանը պահանջում է վերանայել Հայաստանի Սահմանադրությունը՝ նրանից հանելով ազգային բաղադրիչը։
 
 
 
Ո՞ր քաղաքական ուժն է Հայաստանում պնդում, որ ազգային խորհրդանիշները՝ օրինակ Հայաստանի զինանշանի վրա պատկերված սրբազան Արարատ լեռը, Հայ Առաքելական Եկեղեցու և Արցախի հիշատակումը, պետք է հանվեն Սահմանադրությունից։
7. Թշնամական Ադրբեջանը պնդում է Հայաստանի տարածքում բնակեցնել քոչվոր ցեղերի ներկայացուցիչներին՝ այսինքն ադրբեջանցիներին։
Ո՞ր քաղաքական ուժն է Հայաստանում ընդունելի համարում ապագայում(???) ադրբեջանցիների բնակությունը երկրի տարածքում։
...
Կարծում եմ՝ կարելի է շարունակել դեռ երկար, բայց չեմ անի։
Կարծում եմ՝ այս հարցերի պատասխանները ակնհայտ են։
Առնվազն ակնհայտ են նրանց համար, ովքեր այս ամենից հետո հայ են մնացել և չեն կորցրել տրամաբանելու ունակությունը ։
Եզրակացությունները թողնում ենք ձեզ։
 
 
 
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները