Հետևեք մեզ։

Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը. սպասվում են տեղումներ

12:05, 12 մարտ 2026
Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը. սպասվում են  տեղումներ

Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը, որի ներթափանցումը կսկսվի մարտի 13-ի լույս 14-ի գիշերը և Հայաստանում կգործի մինչև մարտի 16-ը ներառյալ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Այսպիսով՝ մարտի 13-ի լույս 14-ի գիշերը  և առավոտյան, մարտի 15-ին և 16-ին՝ հանրապետության շրջանների մեծ մասում, սպասվում են տեղումներ, որոնք լեռնային և նախալեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, իսկ հովտային գոտիներում՝ թաց ձյան և անձրևի։ Մարտի 17-ին տեղումները ժամանակավորապես՝ երկու օրով, կդադարեն»,-մանրամասնել է նա։

Սուրենյանի խոսքով՝ օդի ջերմաստիճանն առաջիկա հինգ օրերին, ցերեկային ժամերին էապես չի փոխվի, բայց գիշերային ժամերին կանխատեսվում է օդի ջերմաստիճանի բարձրացում։

Այսպիսով՝ մարտի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում գիշերային ժամերին կբարձրանա 7-10 աստիճանով, իսկ արդեն մարտի 15-ից սկսած՝ հովտային և նախալեռնային գոտիներում գիշերն օդի ջերմաստիճանը կլինի 0-ից բարձր՝ տատանվելով +2-ից +4 աստիճան տաքության սահմաններում։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները