ԱՄՆ պետքարտուղարության Միջազգային անվտանգության և չտարածման բյուրոյի ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանը հունիսի 26-27-ը կայցելի Հայաստան:
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ այցի ընթացքում ավագ խորհրդական Ֆրիդմանը կհանդիպի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների և ոլորտային փորձագետների հետ՝ քննարկելու Հայաստանի անվտանգ ու ապահով էներգետիկ ապագայի հարցում հայ-ամերիկյան համագործակցության հեռանկարները։