Հետևեք մեզ։

Արցախի դրոշը ճոճվում էր քամուց, վտանգ էր իրենից ներկայացնում. Վաղարշապատից այսպես են մեկնաբանում Արցախի դրոշը դարձյալ ապամոնտաժելը

15:43, 12 մարտ 2026
Արցախի դրոշը ճոճվում էր քամուց, վտանգ էր իրենից ներկայացնում. Վաղարշապատից այսպես են մեկնաբանում Արցախի դրոշը դարձյալ ապամոնտաժելը

Էջմիածնի հրապարակում տեղադրված սյունը՝ Արցախի դրոշով, քաղաքաշինական նորմերին չի համապատասխանել: Այն տեղադրվել էր ոչ սահմանված վայրում ու դրա ապամոնտաժումը Նիկոլ Փաշինյանի՝ Վաղարշապատ կատարած վերջին այցով պայմանավորված չէ:

 

Այս մասին Aravot.am-ին ասաց Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանի մամուլի քարտուղար Ռոզա Կարապետյանը: «Այն տեղադրվել էր ոչ սահմանված վայրում, ինչ-որ մեկի անձնական նախաձեռնությամբ ու ինչ-որ մեկի անձնական ամբիցիաներից ելնելով: Տեղադրված սյունը վտանգ է իրենից ներկայացրել, որովհետեւ թեթեւ քամուց ճոճվել է: Հենց վտանգավոր լինելու պատճառով էլ հանվել է: Վտանգն է վերացվել»,- ասաց Ռոզա Կարապետյանը: Նրանից հետաքրքրվեցինք՝ համայնքապետարանը քննարկո՞ւմ է հրապարակից Արցախի հանված դրոշը սահմանված վայրում, անվտանգ ու քաղաքաշինական նորմերին համապատասխանող մեկ այլ վայրում տեղադրել: Ի պատասխան Ռոզա Կարապետյանն ասաց՝ ոչ:



Վերլուծական

Ամենաընթերցվածները